Ինչ է անհրաժեշտ իմանալ Շարմ-Էլ- Շեյխի մասին

Ընդհանուր ինֆորմացիա
 
Շարմ- Էլ- Շեյխը քաղաք- առողջարան է, որ կառուցվել է ընդամենը 35 տարի առաջ: Իր ճարտարապետությամբ և 
կլիմայով այն տարբերվում է Եգիպտոսի այլ քաղաքներից և հիշեցնում է ավելի շուտ Եվրոպայի միջերկրածովյան 
առողջարաններ: Շարմ- էլ- Շեյխը թարգմանվում է որպես շեյխի ծովախորշ: Օսմանյան օկուպացիայի 
ժամանակաշրջանում քաղաքը կրում էր Օֆիրմա անունը. տարիներ անց լավ կլիմայի և տարածքային տեղակայման 
շնորհիվ քաղաքը սկսեց մեծ հանրաճանաչություն ձեռք բերել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների շրջանում: Այսօրվա 
օրով Շարմ- Էլ-Շեյխը լիիրավ արժանացել է Եգիպտոսի ամենաանվտանգ և հեղինակավոր հանգստավայրի կոչմանը: 


Եղանակը Շարմ-Էլ-Շեյխում
 Կլիման Շարմ-Էլ- Շեյխում տրոպիկական անապատային է, այստեղ տարեկան լինում են չնչին քանակությամբ 
տեղումներ: Մաքսիմալ ջերմաստիճանն այստեղ +43 աստիճան է, միջին ջերմաստիճանը հունվարից մարտ ընկած 
շրջանում՝ +23- +25 աստիճան, սակայն այս ընթացքում եղանակը կարող է լինել անկանխատեսելի: Աշունը և 
ձմռան առաջին ամիսը այստեղ համարվում են թավշյա սեզոն: Հանգստի համար լավագույն ժամանակն է ապրիլից 
հունիսը և սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջը:


Արտարժույթը Շարմ-Էլ-Շեյխում
 Եգիպտոսի պետական արտարժույթը եգիպտական ֆունտն է: ԱՄՆ 1 դոլարը հավասար է 6 եգիպտական 
ֆունտի: Արտարժույթը թողարկվում է 5, 10, 50,100,200 ֆունտ դրամանիշներով: Մանր գումարները 
կոպեկներով՝ 1 ֆունտ, 50 պիաստր և այլն: Վճարելը Շարմ-Էլ-Շեյխում ավելի հարմար է ֆունտերով, քանի որ 
դոլարով վճարելիս արտարժույթի կուրսով խաղում են: Այսպես դուք կարող եք կորցնել 100 ֆունտ յուրաքանչյուր 
100 դոլարի դիմաց: Քաղաքում գործում են բազմաթիվ բանկոմատներ և փոխանակման կետեր, այնպես որ գումարի 
փոխանակումը դժվար չէ:

Բնակչությունը
 Ինչպես յուրաքանչյուր ազգություն, եգիպտացիները ևս ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Մի 
կողմից շատ շփվող են և բարյացակամ, միևնույն ժամանակ կարող են լինել խռովկան և հպարտ: Եթե ինչ- որ մեկն 
առաջարկում է որևէ բան, որ ձեզ պետք չէ, պարզապես ասեք ,,Լյա շուքրան,,(Ոչ, շնորհակալություն): Չնայած 
վերջին ոչ ստաբիլ քաղաքական իրավիճակին՝ Շարմ-Էլ-Շեյխը մնում է աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից 
մեկը: Եգիպտացիներին բնորոշ գծերից է հետաքրքրասիրությունը: Պատճառն այն է, որ բնակչության միայն մի փոքր 
մասն արտասահման մեկնելու հնարավորություն ունի և նրանց կողմից հարցադրումները կարող են նորմալ դիտվել: 
Եգիպտացիները բավականին աղմկոտ են: Ծխելն ու հեռախոսով խոսելը նրանց ամենասիրելի զբաղմունքներն են: 
Վեճերը շատ հազվադեպ են ավարտվում ծեծկռտուքով. ավելի հաճախ նրանք սահմանափակվում են լեզվակռվով, ինչն 
իրենց շուրջ է հավաքում մարդկանց:


 Եգիպտացիների կարևոր գիծ է համարվում վստահությունը: Մեքենայի վարձը կարելի է վճարել վերադարձից 
հետո, վերցված մթերքի գումարը կարելի է հետո մուծել. այս ամենն այստեղ նորմալ երևույթ են համարվում:


Տրանսպորտը Շարմ-Էլ- Շեյխում
 Շարմ-Էլ-Շեյխում գործում է 3 տեսակի տրանսպորտ. տաքսի, երթուղային տաքսի և առանձին ծառայություն: 
Հաշվիչները տաքսիներում գրեթե երբեք չեն միացվում, վճարման համար պետք է նախապես պայմանավորվել: 
 Ներկայացնում ենք միջին գները մի քանի ուղղություններով.
Նահամա բեյ- Հադաբա՝ 15 եգիպտական ֆունտ,
Օլդ մարկետ- Նաբկի շրջան՝ 40 եգիպտական ֆունտ,
Օլդ մարկետ- Հադաբա՝ 10 եգիպտական ֆունտ,
Նահամա բեյ- Շարկս բեյի շրջան և Ռաս Նասրանի՝ 30 եգիպտական ֆունտ,
Օլդ մարկետա- Շարկս բեյի շրջան և Ռաս Նասրանի՝ 30 եգիպտական ֆունտ, 
Օլդ մարկետա- Նահամա բեյ՝ 15 եգիպտական ֆունտ:
Այսպես են արտասանվում գները.
40 ֆունտ- Արբաին,
35 ֆունտ- Համսա վա տյալյանին,
30 ֆունտ- Տալյատին գինի,
15 ֆունտ- Համաստաշարա գինի,
10 ֆունտ- Աշարա գինի:


 Տաքսի վերցնելն ավելի նպատակահարմար է ճանապարհին, քան հյուրանոցների մոտակայքում: Տաքսու 
վարորդի առաջարկած գնին անմիջապես չարժե համաձայնել, պարզապես ասեք ,,լյա,,՝ոչ և դանդաղ քայլերով 
հեռացեք: Այդ դեպքում նա կհամաձայնի ձեր ասած գնին: Եվ վերջապես, գումարն այնպես պահեք ձեզ մոտ, որ մանր 
ստանալու կարիք չլինի:


 Երթուղային տաքսիները երթևեկում են ,,Peace road,, գլխավոր մայրուղով: Ճամփորդության մաքսիմալ 
գինը 3 եգիպտական ֆունտ է: Ըստ հարմարավետության մակարդակի՝ տրանսպորտի տվյալ տեսակից սպասելի 
է ամենալավը, սակայն այստեղ ևս շոշափելի է տեղական կոլորիտը: Վարորդները ճակատամարտեր են մղում 
այցելուների համար, իսկ տեղացի բնակիչները ծխում են ու երգում:
 Հյուրանոցներում գործում են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար ավտոբուսներ: Ըստ ցանկության կարելի 
է տաքսի կամ լիմուզին ծառայություն պատվիրել:
Ճանապարհային ոստիկանությունը բավականին լոյալ է վերաբերում զբոսաշրջիկներին:


Զվարճանքները Շարմ-Էլ-Շեյխում
 Գլխավորը, ինչի համար որ տուրիստները գալիս են Շարմ-Էլ-Շեյխ, ավազային լողափերն են:
Ցերեկը կարելի է այցելել ջրաշխարհ, դելֆինարիում, զբաղվել ջրասուզմամբ, վարել կվադրացիկլեր կամ պատվիրել 
էքսկուրսիաներ:

 
 Երեկոյան կարելի է ծխել կալյան, գնալ ռեստորան, այցելել 1001 գիշեր, որտեղ անցկացվում են բազմազան 
շոուներ: Շարմ-Էլ-Շեյխում գործում են մեծ քանակությամբ բարեր և դիսկոտեկներ, ինչպես օրինակ "Dolce 
Vita", "Space Ibiza", "Toda Joia", "Taj Mahal", "Pacha".

 

 
 Շոփինգը Շարմ-Էլ-Շեյխում
Հարաբերականորեն ոչ թանկ խանութների մեծամասնությունը տեղակայված են հին քաղաքի շրջանում: Շարմ-
Էլ-Շեյխում
չկան մեծ առևտրային կենտրոններ: Գործում են մի քանի կետեր, որտեղ կարելի է ձեռք բերել 
հուշանվերներ, հագուստ, մթերքներ, ալկոհոլ և այլն: Մթերքներն ավելի հեշտ է գնել սուպերմարկետներում: 
Կրպակներում մթերքների գները հաճախ չեն գրվում,այդ պատճառով զբոսաշրջիկներին դժվար է կողմնորոշվել: 
 "Carefour", "Metro", "Ragab Sons" սուպերմարկետները գործում են գրեթե բոլոր շրջաններում:
Հուշանվերները Շարմ-Էլ-Շեյխում վաճառվում են ամբողջ քաղաքում հուշանվերների կրպակներում՝ պապիրուսներ, 
արձանիկներ, սպասք, տարբեր յուղեր և ոսկյա զարդեր:


Գները. հուշանվերներ՝ 15-30 եգիպտական ֆունտ, պապիրուսներ՝ 10-20 եգիպտական ֆունտ:
Ալկոհոլը Շարմ-Էլ-Շեյխում վաճառվում է միայն մասնագիտացված խանութներում: Սուպերմարկետները վաճառում 
են միայն ոչ ալկոհոլային ըմպելիքներ: Սպիրտային խմիչքներն այստեղ տեղական արտադրության են: