Կարմիր ծով- հանգիստ ողջ տարին

Կարմիր ծովը բնության յուրահատուկ ստեղծագործություն է: Շատ թափանցիկ և տաք ջրում, մակերեսից մինչև 
ամենախորքերը կարելի է տեսնել հրաշալի կորալային այգիներ բազնազան ձկներով, խորտակված նավեր և խոշոր 
ծովային բնակիչներ: Եվ դրա համար պետք չէ թռչել երկրագնդի մյուս ծայրը:


 Կարմիր ծովը ամենահանրամատչելի վայրերից է ջրասուզման և լողափի հանգստի համար կլոր տարվա 
ընթացքում: Մեծ համբավ վայելող ամենահայտնի առողջարաններն են եգիպտական Հուրգադան, Շարմ- Էլ- Շեյխը
Դահաբը

կարմիր ծով շարմ էլ շեյխ


 Կարմիր ծովի մերձափնյա կլիման տրոպիկական անապատային է և միայն ամենահյուսիսային մասն է 
միջերկրածովային: Ամենացուրտ ժամանակաշրջանում(դեկտեմբեր- հունվար) օդի ջերմաստիճանը ցերեկը կազմում 
է 20-25 աստիճան, իսկ ամենաշոգ ամսին՝ օգոստոսին, գերազանցում է 35-40 աստիճանը և նույնիսկ հասնում է 
մինչև 50 աստիճանի: Տաք կլիմայի շնորհիվ Եգիպտոսի ափերի ջրի ջերմաստիճանը նույնիսկ ձմռանը չի իջնում 
+20 աստիճանից, իսկ ամռանը հասնում է +27:


Ջրասուզումը Կարմիր ծովում շատ հանրամատչելի է ամենաբազմազան բուսական և կենդանական աշխարհի շնորհիվ
 Բազմաթիվ կորալները ձևավորում են հեքիաթային րիֆեր և գերաճումներ. փոքրիկ րիֆերից մինչև րիֆային 
պատեր, որ գնում են մետրերով դեպի խորքը և ձգվում մերձափնյա երկայնքով հարյուրավոր մետրեր: Դրանցից 
յուրաքանչյուրը յուրահատուկ է և ապշեցնում է հայացքը տարօրինակ գունավորմամբ և ձևերի բազմազանությամբ:
 Նույնիսկ հյուրանոցների ծովափերում դուք կարող եք վայելել Կարմիր ծովի ստորգետնյա թագավորության 
գեղեցկությունները: Այս աշխարհի հրաշալիքները լիովին զգալու համար արժե այցելել սուզման 
ամենահայտնի վայրերը, ավելի կոնկրետ Եգիպտոսի ազգային արգելոցները Ras Mohamed և Tiran, 
աշխարհահռչակ ,,Երկնագույն խորշը,, Դահաբում, Abu Nuhas, Shaab Ali, Careless, Umm Gammar 
րիֆերը և այլն: 
 Խստապահանջ ստորջրյա ճանապարհորդների համար հարմարավետ ճոխ հարդարանքով սաֆարի- բոտերից մինչև 
համեստ բոտեր ցերեկային սուզումների համար ՝ կարելի է տարբերակ գտնել յուրաքանչյուր ճաշակին և գրպանին 
համապատասխան: Ընդ որում գին -որակ հարաբերակցությամբ ջրասուզումը կարմիր ծովում առաջնային դիրքեր է 
զբաղեցնում ողջ աշխարհում:
Ջրասուզման բոլոր կանոններին հետևելու դեպքում հատուկ վտանգներ չկան, բայց միևնույն է անվտանգության 
հարցերով կարելի է դիմել մասնագետներին:
 Նախնական վկայականի (կամ ավելի բարձր կատեգորիաների)ձեռքբերումը թույլ կտա սուզվել շատ խորը և 
ավելի բարդ տեղեր, ուսումնասիրել խորտակված նավերը, լողալ դեպի քարանձավներ և քարայրներ:


 Սակայն անծանոթ կամ քիչ ծանոթ տեղեր սուզվելիս միշտ արժե տեղացի զուգընկեր ունենալ: Միայնակ 
ընդհանրապես ցանկալի է չսուզվել, նույնիսկ քաջ ծանոթ վայրերում: