Դուբայ

Դուբայի Էմիրությունը տեղակայված է Պարսից ծոցի ափին և համարվում է Մերձավոր Արևելքի գլխավոր
տուրիստական կենտրոնը: Դուբայը երկրորդ էմիրությունն է իր մեծությամբ և Արաբական Միացյալ
Էմիրություններում
տուրիզմի և առևտրի ամենաընդունված կենտրոնն է: Այն առաջարկում է ծառայության
բարձր մակարդակ, մեծ առևտրի կենտրոններ և Արևելքի տեսարժան վայրերը: Այստեղ հրաշալի պայմաններ են 
սպորտով զբաղվելու համար. կարելի է վարել առագաստանավեր, ջրային դահուկներ, զբաղվել ստորջրյա լողով, 
վինդսերֆինգով, գոլֆ խաղալ: ,,Վաճառականների քաղաքի,, հեղինակություն վայելող Դուբայը միշտ շատ լավ է 
դիմավորել ճանապարհորդներին և առևտրականներին: Բարեկրթության և հյուրընկալության այս սովորույթը կա 
մինչ այսօր: Դուբայի փողոցները մաքուր են և անվտանգ, հյուրերին սպասում է ջերմ և ընկերասեր ընդունելություն: 
Դուբայը ամենահանրամատչելի հանգստյան գոտին է Արաբական Միացյալ Էմիրություններում: Կոլորիտային, 
ազատ քաղաք է, որտեղ յուրաքանչյուրն առանց ինքն իրեն սահմանափակելու կարող է ընտրել իր ճաշակին 
համապատասխան հանգիստ և զվարճանք: Ողջ տարին վառ փայլող արևը, հեքիաթային լողափերը, զվարճանքների 
լայն ընտրության հնարավորությունը Դուբայը դարձնում են հանգստի համար իդեալական վայր: Հանգիստը 
Դուբայում միանշանակ կհիշվի ընդմիշտ: Այդ զարմանալի քաղաքն իր մեջ համատեղում է անհամատեղելին. հին 
բեդուինների գաղտնիքները բացահայտող Ալ Ֆահիդի թանգարանը և գերժամանակակից առևտրի կենտրոնները, 
միջազգային ցուցահանդեսները և ուղտերի վազքերը, հարմարավետ հյուրանոցները և հինավուրց մզկիթները: 
Դուբայի շրջագայությունն ընտրելով՝ դուք ընտրում եք իրական հանգստի հեքիաթ: