ՏՐԱՆՍՊՈՐՏ / Մետրոն Դուբայում/

Դուբայի մետրոպոլիտենի տոնական բացումը տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 9 – ին, ժամը 9 անց 9 
րոպե և 9 վայրկյան: Սեպտեմբերին բացվել է մետրոյի Կարմիր ճյուղը տասը կայարաններով: Ընդհանուր առմամբ 
Արաբական Միացյալ Էմիրություններում պլանավորված է բացել չորս ճյուղեր, որոնցով պետք է անցնի 99 կազմ՝ 
յուրաքանչյուրը բաղկացած 5 վագոնից: Մեկ կազմը տեղակայում է 400 նստատեղ: Նման կազմի երկարությունը 
75 մետր է: Մետրոն Դուբայում ամբողջովին ավտոմատացված է և իր ընթացքին հետևում է առանց մեքենավարի: 
Արժեքը կախված է երթևեկի երկարությունից, ինչպես նաև վագոնի դասից: Հասարակ դասի վագոնով երթևեկի 
արժեքը տատանվում է 1.80-ից մինչև 5.80 դիրհամ, այսինքն մոտավորապես 0.5 -1.6 դոլար: Որպես մետրոյի 
տոմս կիրառվում է սմարթ- քարտը, որի հաշիվը միշտ կարելի է լիցքավորել կանխավճարային ապարատներով կամ 
հատուկ սարքավորված դրամարկղերի միջոցով: Տոմսերը ստուգվում են մետրոյի մուտքի և ելքի մոտ տուրնիկետերի 
օգնությամբ: Դուբայի մետրոպոլիտենում խիստ արգելված է խմել և ուտել կայարաններում, ինչպես նաև 
երթևեկելիս: Արգելված է ծխելը / հատկացված են հատուկ սարքավորված տեղեր ծխելու համար/ և ալկոհոլային 
ըմպելիքների տեղափոխումը:

Մետրոն Դուբայում

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Լայն կաշվե նստատեղեր,
Գորգապատ ծածկ, լուսավորում՝ յուրահատուկ դիզայնով,
Գնացքի առջևից բացվող հրաշալի տեսարան
Յուրաքանչյուր վագոնում նստատեղեր կանանց և երեխաների համար
Բջջային կապի հասանելիություն մետրոյի ողջ գծով
WI-FI հասանելիություն
Օդորակիչներ
Ասիական միջռեգիոնալ կապերի համակարգեր
Երկաթգծի անցանելիության արգելքների հայտնաբերում
Հսկման տեսախցիկներ


Մետրոն Դուբայում
Մետրոն Դուբայում

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

Ամենաանվտանգն է մետրոյի աշխարհում
Առանձին բաժին ոստիկանության համար մետրոյի կայարանի անվտանգության սպասարկման նպատակով
Կայարաններում և գնացքներում տեղակայված ավելի քան 3000 տեսախցիկներ անվտանգության վերահսկման համար
Ռադիոկապի ինտեգրացված համակարգ մետրոյի և վթարային ծառայությունների միջև
Արտակարգ կանչի հնարավորություն գնացքի յուրաքանչյուր վագոնում և կայարաններում

Դուբայի մետրոպոլիտեն

 

Դուբայի մետրոյի սխեման

 


ՏԱՔՍԻՆ ԴՈՒԲԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

 

Տաքսին օդանավակայանում վերահսկվում է Դուբայի կառավարության կողմից:
Դուբայի Տաքսին հասանելի է օրը 24 ժամ և այն կարելի է գտնել անմիջապես յուրաքանչյուր տերմինալի մոտ: Վարորդներն 
ունեն տուրիստական տեսարժան վայրերի, հյուրանոցների և Դուբայի այլ հիմնական վայրերի իմացության 
գիտելիքներ: Նրանք օդանավակայանում կարող են շփվել մեկից ավելի լեզուներով:
Տաքսի ծառայության գների հաշվարկումը կախված է տարածությունից: 1կիլոմետրը՝ 1,75 դիրհամ: 
Ստորև կնշվի ողջ գնացուցակը.
Մինիմալ՝ 10,00 ԴՀ
Դեպի Շարջա տեղափոխման լրացուցիչ վճարը՝ 20,00 ԴՀ
Կիլոմետրը՝ 75 ԴՀ
Սպասելավարձը՝ 30,00ԴՀ:

 ԴՈՒԲԱՅԻ ՏԱՔՍԻ