Ջումեյրահ՝ Առաջնակարգ հանգստի չափանիշ

Ջումեյրահյի հյուրանոցները հայտնի են ողջ աշխարհում: Այնտեղ, որտեղ բացվում է ևս մեկը, բայց ոչ 
հերթականը այս ցանցում, հայտնվում են հարմարավետությունը գնահատող բազմաթիվ ճանապարհորդներ: Դժվար է 
ասել, համարվում է արդյոք Ջումեյրահի հաջողության սկիզբը հանրահայտ ,, Բուրջ Ալ Արաբ,, -ը, թե ցանցի վերելքը սկսվել է ավելի շուտ. փաստը մնում է փաստ՝ այսօր Ջումեյրահ անվանումը խորհրդանշում է Արևելյան շքեղություն: 
Կարևոր չէ, թե որ քաղաքում է բացվում Ջումեյրահի նոր հյուրանոցը, այն միանշանակ ստանում է հինգ աստղ և 
քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկի կոչում:

Ջումեյրահ hyuranocner


 Եվ չնայած բարձր գներին, ինչու է տուրիստների հոսքը ձգտում հայտնվել հենց այնտեղ: Ամեն ինչ պարզ 
է. առանց բացառության բոլոր հյուրանոցները կառուցվել են մի նպատակով, որ հյուրերը որևէ դժվարություն 
չզգան հանգստի կամ գործնական ճամփորդության ընթացքում: Այս հյուրանոցներում ամեն ինչ մտածված է մինչև 
մանրուքները՝ կահավորման դիզայնից սկսած մինչև ռեստորանները և համարների մաքրությունը: Եթե Ջումեյրայի 
հյուրանոցներում հանկարծ չի տրվում որևէ ծառայություն, որ անհրաժեշտ է ձեզ, սպասարկող անձնակազմն ամեն 
ինչ կանի, որ հյուրը կարողանա այն գտնել մոտակա հասանելիության սահմաններում: 
 Այս ցանցի հյուրանոցները բացվում են նաև Եվրոպական բոլոր խոշոր քաղաքներում: Այսպես, օրինակ, դրանք 
արդեն կան Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Մայորկայում, Հռոմում և այլուր: 

Ջումեյրահ, դուբայի հյուրանեցներ


 Ջումեյրահի ցանցի բոլոր հյուրանոցների համար ընդհանուր են հոյակապ ներքին հարդարանքը և հրաշալի 
պատրաստված սպասարկող անձնակազմի առկայությունը: Հարկ է նշել նաև բացօթյա ռեստորանները, ֆիրմային 
սպա- կենտրոնները, սպորտով զբաղվելու մեծ հնարավորությունները և հարմար տեղակայվածութունը: Ջումեյրայի 
բոլոր հյուրանոցները ունեն նաև տրանսպորտային հարմարավետ հանգուցալուծում և գտնվում են յուրաքանչյուր 
քաղաքի հիմնական տեսարժան վայրերի մոտակայքում: Որպես կանոն, հյուրանոցային համարների պատուհաններից 
բացվում են ցնցող տեսարաններ՝ ծաղկող այգիներ, Պարսից ծոց, քաղաքի տեսարան կամ Միջերկրական ծով. 
ամեն ինչ կախված է գտնվելու վայրից: Եթե հարմարավետությունը, լայն հնարավորությունները և գերազանց 
սպասարկումը կարևոր են ձեզ համար, ապա Ջումեյրահի հյուրանոցները միանշանակ ձեր ընտրությունն են:

 

Ջումեյրահ,Ջումեյրահի հյուրանոցները